Հայաստանը և հայ ժողովուրդն այսօր չափազանց առանձնահատուկ իրավիճակում են` խնդիրներով, վտանգներով, մարտահրավերներով և երազանքներով։
Ուստի մեր զինված ուժերը և մեր պաշտպանական համակարգը պետք է լինեն առանձնահատուկ։
Ազգ-Բանակ կոնցեպտը պետք է լինի մեր պաշտպանական համակարգի միայն ներքին բաղադրիչը, իսկ արտաքին բաղադրիչները ցանցային պաշտպանական մեխանիզմները, որոնք Հայաստանին` որպես ռազմավարական խորություն չունեցող պետություն, հնարավորություն կտան ցանկացած մարտահրավեր «մաղել» բազմաշերտ անվտանգային պատնեշների միջոցով։
Արա Պողոսյան